Տոննաներով նավթամթերքը ողողել է Իսրայելի ափերը

MasterNews

Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով ափամերձ գծի 150 կմ-ն աղտոտվել է, իսկ կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված, սատկել են: Երկրի էկոլոգիայի նախարարությունը հայտարարել է բնապահպանական աղետի մասին, հաղորդում է Euronews- ը:
Նախնական տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Իսրայելի առափնյա ջրերի մոտակայքում գտնվող նավից: Երկրի լողափերում հայտնվել է տոննաներով մազութ հիշեցնող նյութ:
Աղտոտումից տուժել է տեղական բուսական և կենդանական աշխարհը, մասնավորապես՝ ծովային կրիաները։

Կամավորներն արդեն անցել են աշխատանքի, բայց մի քանի մարդ նավթի գոլորշին շնչելուց հետո արդեն հայտնվել է հիվանդանոցներում:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է աղետի գոտի: Նա ասել է. «Ես հենց նոր խոսեցի մեզ մոտ այցով գտնվող Եգիպտոսի էներգետիկայի նախարարի հետ, և մենք առաջարկեցինք, որ բոլոր նավերը աշխատեն գազի շարժիչով, նավթամթերքն աղտոտում է շրջակա միջավայրը, ինչպես եղավ այստեղ: Կարծում եմ, որ եթե մեզ միանան բավարար թվով երկրներ, ապա մի քանի տարվա ընթացքում մենք կկարողանանք մեծ փոփոխությունների հասնել»:
Այս պահին առկա է նավթամթերքների ստորգետնյա ջրեր մուտք գործելու վտանգ: Բնապահպանները խոսում են հսկայական վնասների մասին: Փորձագետների կարծիքով՝ շրջակա միջավայրը վերականգնելու համար տասնամյակներ կպահանջվեն: Հարյուրավոր կամավորներ մասնակցում են ափերի մաքրմանը: 16 բնակավայրերի բնակիչներին խնդրում են առաջիկա օրերին զերծ մնալ լողափեր այցելելուց:

 

http://Auroranews.am

 

Next Post

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը

Ֆեյսբուքի օգտատեր Ապրես Բեգլարյանը գրում է, որ արդեն երկու օր ադրբեջանական ֆուռերի շարասյունը Ակնայից (Աղդամ) Մարտակերտի միջով գնում է Քարվաճառ, ու այսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram