Կոնգոյում Իտալիայի դեսպան Լուկա Ատտանազիոն սպանվել է անհայտ անձանց կողմից իրականացված զինված հարձակման հետևամքով, հաղորդում է Ինտերֆաքսը։

Դեպքը տեղի է ունեցել Գոմա քաղաքում։ Զինված մարդիկ հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա։ Դեսպանը գտնվում էր ավտոմեքենաներից մեկում։ Սպանվել է նաև նրան ուղեկցող իտալացի օգնականը։

Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ

http://Lragir.am