ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը ավելացնում է իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Ըստ նրա խոսքերի, դա տեղի է ունենում Ռուսաստանի հարաճուն ակտիվությանը զգուգընթաց։ Նա նաեւ կոչ է արել ավելացնել դաշինքի ռազմական եւ զսպման համար նախատեսված ծախսերը։ Ստոլտենբերգը նկատել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ ՌԾՈՒ երեք նավեր են գտնվել Սեւ ծովում։ Այդ թվում նաեւ տեղի են ունեցել զորավարժություններ ուկրաինական Ռազմածովային ուժերի հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինային համարել է ռեգիոնում դաշինքի գլխավոր դաշնակիցը։