«Մեր զոհերի գերակշիռ մասն էլ այսպիսի կառավարման հետևանքով է եղել». Էդիկ Բաղդասարյան

MasterNews

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է ԱբուԴաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձև է: Այսպես է եղել նաև պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, և մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար, չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի»:

Next Post

Անհայտ անձինք վթարել են Շորշոր – Երևան ջրատարը. Վթարային ջրանջատում Երևանում փետրվարի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան — Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram