Ինչու՞ ԱԱԾ-ն չի բռնում այն մարդկանց, որ Արծրունին ստիպում էին 44 օր ստել․ Գեղամ Նազարյան

MasterNews

Ձերբակալվեցին նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում ադրբեջանական իշխանությունների դեմ։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը, ով այս պահին նույնպես դատարանի դիմաց է՝ ի աջակցություն Կարեն Բեքարյանի։

Նշենք, որ քիչ հետո կհրապարակվի «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատարանի բակում են գտնվում Կարեն Բեքարյանի աջակիցները։

Գեղամ Նազարյանը նկատեց՝ պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը կերակում էին ստերով, կեղծ նորություններով։ Պետական մակարդակով խաբում էին մարդկանց, անգամ Արցախում ապրողներին, որ լսում էին լուրերն ու մտածում, թե ապահով են․ «Երեկ հանդիպել եմ Հադրութից եկած մի ընտանիքի հետ։ Պատմում են, որ իրենց թվում էր՝ մեկ օրով են գյուղը լքում, անգամ երեխանեի լուսանկարները չեն վերցրել։ Ինչու՞ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն բռնում այդ մարդկանց, որոնք Արծրունին ստիպում էին 44 օր ստել։ Արծրունին ինչու՞ չեն կանչում հարցաքննության՝ հարցնեն ով էր ստիպում այդ ստերն ասել։ 44 օր մեզ ֆեյք լուրերով պահեցին։ Հիմա ֆեյքերի բազմությունն անիծում, հայհոյում է բոլոր նրանց, ովքեր մտահոգիչ գրառումներ են անում մեր պետության ներկայի վերաբերյալ, բարձաձայնում առկա խնդիրները։ Մի՞թե ԱԱԾ-ի հիմնական գործը լինելու է ֆեյք-ֆեյք խաղալը։ Ավելի լուրջ խնդիրներ չունի՞»,-նշեց Գեղամ Նազարյանը։
Վերջինս, դիմելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների դեսպաններին, հետաքրքրվեց՝ Կարեն Բեքարյանը Նավալնու չափ չկա՞, որ լռում են․ «Սա՞ է ձեր ժողովրդավարությունը։ Վստահ եմ, որ Կարենը և մյուսները վաղը լինելու են ազատության մեջ, իսկ մի օր էլ գալու է այն ժամանակը, որ այս նենգ, կեղտոտ հրամաններ տվողները պատասխան են տալու»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Տոննաներով նավթամթերքը ողողել է Իսրայելի ափերը

Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով ափամերձ գծի 150 կմ-ն աղտոտվել է, իսկ կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված, սատկել […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram