ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին

MasterNews

ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։

ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։

Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Next Post

Քարաթափում՝ Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհը միակողմանի փակ է

Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram