ՀՀ քաղաքացիների գնահատականը քաղաքական գործիչներին՝ 1-5 բալանոց սանդղակով

MasterNews

«Գելլափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե քաղաքական ո՞ր գործչին ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները՝ ըստ իրենց հարցումների:

Հարցման մասնակիցների վերաբերմունքը գնահատվել է 1-5 բալանոց սանդղակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7 բալ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2,2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1,5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1,6 բալ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ 1,6 բալ:

«Բոլոր գործիչները միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չունենք դրական տիրույթում գնահատված գործիչ»,- նշեց Նավասարդյանը:

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram