ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

MasterNews

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ամերիկայի հայկական համագումարը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ:

Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»: Պաստառի վրա նշված էր, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:

Next Post

Ոստիկանը Ջաբրաիլից 45 ինքնաձիգ է դուրս բերել վաճառելու համար․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram