Ձյունը ծածկել է Լիբիան եւ Եգիպտոսը

MasterNews

Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Լիբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնն ամբողջությամբ ձյունապատ բնապատկերով տեսագրություն Է հրապարակել երկրի արեւելքի Ջաբալ Ահդար տարածաշրջանից: Նաեւ ձյուն է տեղացել հարեւան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա խոշոր քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել է մինչեւ զրո: Եղանակի բարելավում սպասվում Է փետրվարի 18-ից:

Եգիպտոսում ձյունը ծածկել է Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ դրանից մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներ էին, ինչպես նաեւ Սինայի թերակղզու կենտրոնը:

Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերեւութաբանները նախազգուշացրել էին կտրուկ ցրտելու մասին եւ հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում:

Բայց փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել Է միայն ոչ այնքան հորդառատ անձրեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ հասնում է ութի, ընդ որում՝ փետրվարի սկզբին ջերմությունը հասել էր 28 աստիճանի:

Առողջարանային Շայմ-էշ-Շեյքում ջերմաստիճանն իջել է մինչեւ պլյուս 17:

Next Post

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram