Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել

MasterNews

Սիցիլիայի արեւելյան ափին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գիտնականների տվյալներով՝ ակտիվության հերթական սաստկացումն սկսվել է տեղական ժամանակով 16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) եւ ուղեկցվել լավայի շատրվաններով ու հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ Է գոյացրել՝ խառնարանի վրա բարձրանալով մոտավորապես մեկ կիլոմետր: Ժայթքումը գրանցվել է հրաբխի հարավարեւելյան լանջին, որով շիկացած լավայի հոսքերն իջնում Էին ծովի մակերեւույթի նկատմամբ մինչեւ 2 հազար մետր բարձրությամբ: Ժայթքումը բնութագրվում էր ոչ մեծ պայթյուններով, հրաբխային ռումբերի եւ բավական խոշոր չափի շիկացած խարամի կտորների արտանետմամբ: Ապարի այդ կտորները մի քանի բնակավայրեր են ավերել հրաբխի մերձակայքում:

«Քարե անձրեւը» որոշակի նյութական վնաս է հասցրել, սակայն մարդկային զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել: Առանձին հրաբխային ռումբեր թռել հասել են մինչեւ Կատանիայի նահանգի կենտրոն Այդ խոշոր քաղաքի մի քանի շրջաններում հրաբխային մոխիր է թափվել: Էթնան ամենաբարձր գործող հրաբուխն Է Եվրոպայում: 2013 թվականի հունիսին այն ընդգրկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման ընթացքում Սիցիլիայում վիրավորվել է տասը մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

http://Lragir.am

 

Next Post

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Թովուզի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 02:38-ին, 3,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram