Երևանում ուժեղ քամիներն առաջացրել են ավերածություններ

MasterNews

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում:

http://Lragir.am

 

Next Post

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել

Սիցիլիայի արեւելյան ափին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գիտնականների տվյալներով՝ ակտիվության հերթական սաստկացումն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram