Չինացի հաքերները փորձել են ջարդել ամերիկական Pfizer դեղագործական ընկերության սերվերները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին տեղեկություններ ստանալու համար, հաղորդում է Ռենհապը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզությանը (NIS)։
Այն մասին, թե ինչ տվյալներ էին փորձում հափշտակել չինացի հաքերները, տեղեկություն դեռ չկա։
Անցած տարի կիբերհարձակման է ենթարկվել Դեղորայքային միջոցների եվրոպական գործակալությունը, ինչի հետևանքով Pfizer և BioNTech ընկերությունների որոշ փաստաթղթեր հասել են հաքերներին։