Ադրբեջանն Արցախին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին

MasterNews

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ փետրվարի ադրբեջանական կողմը Արցախին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին»,- նշել է Արցախի նախագահը:

Նա հավելել է, որ վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: «Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:

Next Post

«Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը»․ Սերժ Սարգսյան

«Արմնյուզի» եթերում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, որ պատերազմի ավարտական փուլում Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա դրվեց, իսկ Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի, նկատեց․ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram