Հայաստանում գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել. Երևանում զգացվել է 2-3 բալ

MasterNews

Հայաստանում փետրվարի լույս 14-ի գիշերը կրկին երկրաշարժ է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Թողնել պատասխան

Next Post

«Կովկասը «ճզմվում է»». ինչով է պայմանավորված ՀՀ տարածքում երկրաշարժերի առաջացումը

Արտակարգ իրավիճակների մասնագետ, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված երկրաշարժին ու պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՀՀ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram