Երկրաշարժը զգացվել է Երևանում` 5-6 բալ ուժգնությամբ. էպիկենտրոնը Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելքում է. ԱԻՆ

MasterNews

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Next Post

Ինչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ սեյսմիկ ծառայության ուղեցույցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայությունը մշակել է երկրաշարժի ժամանակ վարքականոնների ուղեցույց, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև. — Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram