18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Պատրաստ ենք Եվրամիության հետ կապերի վերջնական խզման

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի «Соловьев Live» YouTube-յան ալիքում հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «Արդյոք մենք գնում ենք Եվրամիության հետ կապերի վերջնական խզման», ասել է. «Ելնում ենք այն բանից, որ մենք դրան պատրաստ ենք: Այն դեպքում, եթե տեսնենք, որ ինչ-որ ուղղություններով սահմանվում են պատժամիջոցներ, որոնք իրական ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտներում: Մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է դրան պատրաստ լինել: Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»:

Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հայտարարեց Հայաստանի հետ համաձայնագրի վերջնական վավերացման եւ մարտի 1-ից ուժի մեջ մտնելու մասին:

 

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով