ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվել է ճանաչել Ղրիմը որպես ռուսական եւ չեղարկել պատժամիջոցները

MasterNews

ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, եւ Ղրիմը ճանաչել ՌԴ տարածք: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ամերիկյան առաքելության ներկայացուցիչ Ռոդնի Հանթերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երբեք չենք ճանաչի՝ Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձը։ Արդյունքում ԱՄՆ — ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի վերանայել իր ուղին», — ընդգծել է նա։

Նա նաեւ մեղադրել Է Մոսկվային այն բանում, որ նրա զինված ուժերն իբր ներկա են Ուկրաինայում, եւ խոստացել է շարունակել աջակցել Կիեւին: «ԱՄՆ-ն մտադիր է այսուհետ եւս աջակցել ուկրաինացի գործընկերներին՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման իրենց ջանքերում», — հավելել է Հանթերը:

http://Auroranews.am

 

Թողնել պատասխան

Next Post

Մարսի վրա առաջին անգամ հալոգեն գազ են հայտնաբերել

2018-ին գիտնականները Մարսի վրա հսկայական ավազամրրրիկ են նկատել, որը թույլ է տվել անսպասելի բացահայտում անել։ Trace Gas Orbiter-ը՝ ExoMars առաքելության ուղեծրային ապարատը, մոլորակի վրա հայտնաբերել […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram