Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

MasterNews

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Աճյունների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առայսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում», մանրամասնեց Թադևոսյանը:

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

Պետական դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram