Վիրավորանքի համար 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն դրամ փոխհատուցում. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

MasterNews

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված՝ վնասի հատուցման չափերը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Ըստ Սիմոնյանի՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը՝ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու:

ՀՀ արդարադատության նախարարությունը սակայն նախագծի առնչությամբ առաջարկել էր վիրավորանքի և զրպարտության համար՝ պատգամավորի առաջարկած փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելի նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ.

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման մասին միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram