ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

MasterNews

Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին:

Թողնել պատասխան

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 20/1 […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram