Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից ուղևորվել է Երևան

MasterNews

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից ուղևորվել է Երևան։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը՝ նշելով, որ այս պահին Էրեբունի օդանավակայանում սպասում են ինքնաթիռի ժամանմանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ հարազատները օդանավակայանում են գտնվում ժամը 17։00-ից։

«Գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»,- հայտնեց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը։

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Next Post

Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի

Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ: Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram