Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

MasterNews

Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ ՄԻՊ-ը ենթարկվում է Ադրբեջանի ԶԼՄ-ների կազմակերպված հարձակումների. Թաթոյանի ապացույցները

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ տեղեկացրել […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram