Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել.դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտուկի հետքեր

MasterNews

Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել՝ նախնական վարկածով ընտանեկան բռնության հետևանքով։

Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մանկահասակ երեխայի մահվան մասին ահազանգն ստացել են փետրվարի 7-ին. «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 12։50-հաղորդում են ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2019թ ծնված երեխա՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ փոքրիկի դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր՝ կապտուկներ։

Ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել երեխայի մայրը, խորթ հայրը, որոնք հայտնել են, որ նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, երեխան պատահաբար խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ, իսկ հաջորդ օրն արդեն նկատել են, որ երեխան չի արձագանքում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ երեխայի մայրը և տատը ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել դեղահաբերը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Next Post

Հրապարակվել է Արցախում զոհված ևս 29 զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 29 զինծառայողների անուն․ Պահեստազորային Մուրադյան Վիգեն Իսրայելի, ծնվ. 1995թ. Կամավորական Խաչատրյան Արման Շահվալադի, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram