Այսօր Երևանում գրանցվել է 70 ՃՏՊ, երթևեկությունը կաթվածահար է եղել

MasterNews

Երևանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթևեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ:

Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնել է, որ այսօր Երևանի Հերացի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել 5 մեքենաների մասնակցությամբ, վրաերթ է եղել նաև Նալբանդյան փողոցում, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ:

ՃՈ մայորի փոխանցմամբ` Երևանում այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 70 վթար, որի հետևանքով քաղաքը պարալիզացվել է:

«Եղած ուժերի սահմաններում աշխատում ենք խնդիրը կարգավորել, հիմա արդեն կարծես կարգավորվել է: Այդ 5 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժող կա, իսկ այդ ճանապարհահատվածն արդեն բացվել է»,- ասել է Հարությունյանը:

http://Mamul.am

 

Թողնել պատասխան

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram