Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում «Звездный» բնակելի համալիրում ողբերգություն է տեղի ունեցել. 17-րդ հարկի պատուհանից տղամարդն ընկել է երեխայի մանկասայլակի վրա: Տղամարդն ու երեխան մահացել են։ Այս մասին հաղորդում է Вести Воронеж-ը։
Տեղում աշխատել են շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները։ Ականատեսների տվյալներով՝ մայրը սայլակով քայլելիս է եղել, երբ հանկարծ բարձրությունից տղամարդը ցած է ընկել։ Տեղի բնակիչները Вести Воронеж-ի հետ զրույցում հայտնել են, որ մահացած փոքրիկն 5 ամսական է եղել, նա ընտանիքի միակ երեխան է: Երեխայի մորը հանգստացնող են ներարկել, նա շոկի մեջ է: Մահացած տղամարդը մոտ 30 տարեկան է, հարևանների խոսքով՝ բնակվել է վերջին հարկում գտնվող բնակարանում։
Երևանի ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-ին,գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության […]