ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

MasterNews

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 405 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

ՊԲ-ն հրապարակել է զոհված 52 զինծառայողների անուններ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ: 1.Մարգարյան Սպարտակ Արսենի, ծնվ. 2002թ. 2.Գուլաբյան Յուրիկ Գուրգենի, ծնվ. 1999թ. 3.Մանուչարյան […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram