Երկարաշարժ Շորժայի մոտ. այն Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

MasterNews

Երևանի ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-ին,գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 — 4 բալ ուժգնությամբ:

Ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ-ում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկ ակտիվությունը կդրսևորվի թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել փետրվարի 5-ին Հայաստանում արձանագրված երկրաշարժի վերաբերյալ: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram