Հայաստանում արդյունաբերական կանեփ կաճեցնեն

MasterNews

Հայաստանում արդյունաբերական կանեփի աճեցման ծրագիր կիրագործվի։ Սա սահմանված է Տնտեսական արձագանքման ծրագրով, որը կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց։

«Արդյունաբերական կանեփի մշակման մասին հարցը, ենթադրում եմ, որ բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։ Շատ կարևոր է, որ ծրագիրը մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, այդ մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ «Այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումը նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է։ Դա էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- նշեց Ավինյանը։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

Տարվա վերջին պետական պարտքը կհասնի 8․9 միլիարդ դոլարի

Կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram