Մի խումբ քաղաքացիներ չեն կարողացել մեկնել Մոսկվա. ավիաընկերությունն անվճար փոխել է տոմսերը

MasterNews

«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ կորոնավիրուսային թեստը հանձնել են այնպիսի լաբորատորիայում, որն ընդգրկված չի եղել «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքացիները խնդրում են «Արմենիա» ավիաընկերությունից հետաձգել դեպի Մոսկվա նախատեսվող թռիչքը, որպեսզի կարողանան թեստը հանձնել ծրագրում ընդգրկված կազմակերպությունում:

«Արմենիա» ավիաընկերությունը ընդառաջել է քաղաքացիների խնդիրներին, անվճար փոխելով տոմսերը:

«Ավիաընկերությունը, ճիշտ է, պարտավոր չի ձեր տոմսերը փոխել, բայց քանի որ շատ եք և խնդիր է առաջացել, միայն առաջին չվերթի համար ավիաընկերությունը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեր տոմսերն անվճար փոխում է, որպեսզի դուք ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Թողնել պատասխան

Next Post

Սենա գետը դուրս է եկել հունից եւ հեղեղել Փարիզի կենտրոնը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզով անցնող Սենա գետը, տեղատարափ անձրեւներից հետո, դուրս է եկել ափերից եւ հեղեղել Իլ-դե-Ֆրանս շրջանը։ Ներկայումս հայտնի է, որ հեղեված են քաղաքային մերձափնյա […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram