Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 զոհված զինծառայողի աճյուն

MasterNews

Հունվարի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն:

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

Չեխիան սահմանափակել է օտարերկրացիների մուտքը կորոնավիրուսի պատճառով

Երկիր կարող են ժամանել միայն կացության իրավունք ունեցող օտարերկրացիները, որոնք աշխատում կամ սովորում են Չեխիայում։ Սահմանափակումները կգործեն մինչև փետրվարի 15-ը, հաղորդում է ՌԲԿ լրատվամիջոցը։   […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram