18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղում է առատ ձյուն

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանները փակ են բեռնատարների համար (բուք է և մառախուղ)։

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

error

Կիսվեք լուրերով