18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն. ԱԻՊԾ

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը։

«Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով