Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

MasterNews

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Վայքի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձորի, Մարտունիի, Թումանյանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ ներկրվող ադամանդները շուրջ 6 անգամ քիչ են գնահատվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram