18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Աշխարհին կարող է սպառնալ նոր վիրուսի համավարակ, որը կոչվում է NIPAH․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ աշխարհին կարող է սպառնալ նոր վիրուսի համավարակը, որը կոչվում է Nipah կամ NiV, որը հայտնաբերվել է Մալայզիայում՝ 1999 թվականին։ Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը, NiV վիրուսի մահացության մակարդակը 40-75 տոկոս է եւ այն արագ տարածվում է։ Հիվանդացությունը կարող է ընթանալ ինչպես անախտանիշ, այնպես էլ առաջացնել մահացու էնցեֆալիտ։ Այս վիրուսի դեմ դեղամիջոց դեռեւս չկա հայտնագործած։ Այս վիրուսը հայտնաբերվել է խոզաբույծ ֆերմերների շրջանում, ովքեր ապրում են Նիպահ գետի ափին, որից էլ վիրուսն ստացել է իր անվանումը։ Մարդկանց վիրուսը փոխանցվել է վարակված խոզերի հետ շփման հետեւանքով, ինչպես նաեւ որոշ բուսատեսակների օգտագործման հետեւանքով։ Մարդուց մարդուն վիրուսի փոխանցումը կանխել հնարավոր է շփումների սահմանափակումով, նաեւ խորհուրդ է տրվում օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ եւ հաճախակի լվանալ ձեռքերը։

 

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով