«Այս իշխանությունը մեզ դարձրեց ՌԴ-ի պրոտեկտորատը»

MasterNews

«Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը որը չի կարողանում պաշտպանվել: Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական ռազմաբազայի և ՌԴ-ի հետ պայամանագրի շնորհիվ»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը փաստացի ՌԴ պրոտեկտորատն է Հարավային Կովկասում. «Այս իշխանությունը ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրեց նրա պրոտեկտորատը: Ճակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են այն մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան մոտ ակցիա էին անում, որ հանվի ռուսական ռազմաբազան ՀՀ-ից: Այսօր գեներալ Մուրադովն ավելի մեծ դերակատարություն ունի անվտանգության հարցերում, քան՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք և դառնանք ՌԴ-ի ռազամաքաղաքական դաշնակիցը»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Next Post

Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram