Tesla-ն և Samsung-ը ստեղծում են նոր սերնդի ավտոմեքենայի «ուղեղը

MasterNews

Tesla եւ Samsung ընկերությունները աշխատում են այն բանի վրա, որ ստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենայի «ուղեղը»։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն։ Ըստ հաղորդման, հարավկորեական տեխնոլոգիական հսկան պատրաստվում է նկատելիորեն ընդլայնել իր ներկայությունը նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների ոլորտում, որպես այդ մեքենաների «ուղեղների» ստեղծողը։

Մասնավորապես, ներկայումս այն մշակում է Tesla-ի Extreme Ultraviolet մոդելի պրոցեսորը։

Նշենք, որ նոր պրոցեսորը լինելու է հինգ նանոմետրանի, ինչը նկատելի առաջընթաց է, քանի որ ներկայումս օգտագործվում է 14 նանոմետրանի չիպեր։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։ Ի դեպ, նման չիպեր կարող են արտադրել դեռեւս երկու ընկերություններ՝ Samsung-ը եւ թայվանական TSMC-ն։

 

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Next Post

Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram