Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը

MasterNews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է:

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը։ Այժմ, միջազգային հանրության եւ, անկասկած, ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պաշտպանության եւ վերականգնման հարցում», — ասել է Պուտինը:

Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար

«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», — նշել է Պուտինը։

Թողնել պատասխան

Next Post

Ինդոնեզիայում սկսվել է ամենից ակտիվ հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայում սկսվել է ամենաակտիվ հրաբխի՝ Մերապիի ժայթքումը։ Այս մասին հայտնում է Detik ինդոնեզական պարբերականը։ Մերապին գտնվում է Ճավա կղզում։ Ակտիվությունը գնալով ուժգնանում է։ Հրաբխային մոխրի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram