Առողջապահության նախարարը ներկայացրել է Ռուսաստան սահմանը հատելու նոր կարգը

MasterNews

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում մանրամասնեց, թե ինչպես ՀՀ քաղաքացիները կարող են կորոնավիրուսի թեստ հանձնել ու մեկնել Ռուսաստան։

«Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ։ Կարգում մանրամասն տրված են այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի լաբորատորիան։ Եվ քաղաքացին, ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը` путешествую без covid, այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում, մոտենալ լաբորատորիա, հանձնել թեստը։ Եվ թեստի բացասական արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը։ Եվ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»,- ասաց նախարարը։

Քաղաքացին պետք է թեստավորվի թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ։

Նախարարն ասաց՝ նախափորձարկման փուլն անցել է, արդեն վեց հոգի ամբողջ գործընթացն անցել են։ Ծրագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա փետրվարի մեկից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայվեն, չվերթները կավելանան։

«Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից։ Եվ Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- հավելեց վարչապետը։

Թողնել պատասխան

Next Post

Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram