Apple ընկերությունը զգուշացնում է iPhone 12 սմարտֆոնի վտանգի մասին: Ինչպես հաղորդում է CNN-ը, սարքի մեջ օգտագործվում են մագնիսներ, որոնց էլեկտրամագնիսական դաշտը կարող է խափանել կամ խանգարել կարդիոխթանիչների, դեֆիբրիլիատորների և այլ բժշկական սարքերի աշխատանքը, առաջացնելով վտանգ մարդու առողջության համար: