Hoversurf ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընկերության մասնագետները փորձարկում են թռչող տաքսի: Թռչող մեքենան երկտեղանի է, լայնությունը 1.6, երկարությունը 5 մետր: Այն կարող է բարձրանալ 150 մետր, իսկ արագությունը կազմում է 200 կմ/ժ.
Մարդատար դրոնը տեղավորվում է սովորական մեքենաների համար նախատեսված կայանատեղում, և նույնիսկ կարող է մտնել ավտոտնակ: