18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ֆրանսիայում մշակել են հատուկ հակավիրուսային դիմակ մարզիկների համար

Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Հունվարի 24-ի երեկոյան այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիմակը պատրաստված Է հատուկ բազմաշերտ եւ ֆիլտրող փափուկ կտորից, որը հաճելի զգացումներ Է առաջացնում դեմքին հպվելիս: Միեւնույն ժամանակ դիմակի ձեւը փոքր-ինչ ձեւավոխված Է, որպեսզի այն չքսվի շրթունքներին եւ չներքաշվի բերանը նույնիսկ ինտենսիվ շնչառության ժամանակ, ինչն անխուսափելիորեն տեղի Է ունենում սովորական բժշկական դիմակով վազել փորձելիս:

Նաեւ կատարելագործվել Է դրա ամրակապը, որպեսզի այն դեմքին չշարժվի տարբեր շարժումների ժամանակ: Մշակողները հայտարարել են, որ այն շատ հարմար Է, եւ դրանով շնչելը հեշտ Է, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր մյուս մոդելների: Դմակը հաջողությամբ արտոնագրված Է: Ընդ որում, ինչպես հայտարարել են մշակողները, արտադրության այդ արտոնագիրը կտրամադրվի դրա արտադրության հարցում բոլոր շահագրգիռ ձեռնարկություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

error

Կիսվեք լուրերով