«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանի փաստաբանների միության անդամ

MasterNews

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝
1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», — Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.
2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.
3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.
5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.
6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.
7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.
8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.
9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.
— Ո՞վ է մեր թշնամին
— Հայաստանը
— Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
— Ատելություն
— Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես
— Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.
10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելեգրամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.
11) և թշնամանքի այլ դրսևորումներ:
Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:
Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:

Թողնել պատասխան

Next Post

Ճապոնիան կարող Է իր ծովային հետեւակայիններին տեղաբաշխել Օկինավայի ամերիկյան ռազմակայանում

Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram