Ճապոնիան կարող Է իր ծովային հետեւակայիններին տեղաբաշխել Օկինավայի ամերիկյան ռազմակայանում

MasterNews

Ճապոնիան կարող Է իր ծովային հետեւակայիններին տեղաբաշխել Օկինավայի ամերիկյան ռազմակայանում Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս — արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ համաձայնությունը ձեռք Է բերվել առանց Ճապոնիայի պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների գիտության, ինչը խախտում Է երկրում գործող քաղաքացիական վերահսկողության սկզբունքները:

Ի վերջո ծավալման պլանն այդպես Էլ չի կենսագործվել, սակայն Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարությունը դրանից չի հրաժարվել Երկու կողմեւն Էլ նախկինի պես կարծում են, որ Քեմփ Շվաբը կարող Է իդեալական վայր դառնալ ճապոնիայի ամֆիբիական ստորաբաժանման տեղաբաշխման համար, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի ծովային հետեւակի օրինակով: Դա թույլ կտար ավելի հաճախակի անցկացնել համատեղ զորավարժություններ եւ դեսանատավորման վարժանքներ:

Ճապոնիայի համար Օկինավայում այդ ուժերի տեղաբաշխումն ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով Չինաստանաի հետ տարածքային վեճը Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների շուրջը: Ճապոնիայում շարժունակ ամֆիբիական ուժերն ստեղծվել են 2018 թվականի ապրիլին: Այժմ երկու գնդերը, որոնք տեղաբաշխված են երկրի հարավ — արեւելքում՝ Նագասակիում, ներառում են շուրջ 1,3 հազար մարտիկիներ: Նրանց գլխավոր խնդիրը պետք Է դառնա պաշտպանությունն, ինչպես նաեւ Կյուսյուի եւ Տայվանի մեջեւ ճապոնական հեռավոր կղզիների վերադարձը հնարավոր հակառակորդի կողմից դրանք գրավելու դեպքում: Առաջիկա տարիների ընթացքում ստորաբաժանումը կընդլայնվի մինչեւ 2 հազար մարդ, նաեւ դրա տնօրինությանը կստացվեն MV-22 Osprey 17 կոնվերտոպլան եւ ավելի քան 50 ամֆիբիա ավտումոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թողնել պատասխան

Next Post

Ֆրանսիայում մշակել են հատուկ հակավիրուսային դիմակ մարզիկների համար

Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Հունվարի 24-ի երեկոյան այդ մասին հայտնել Է France Info […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram