ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

MasterNews

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանի փաստաբանների միության անդամ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram