ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը

MasterNews

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»,- գրել է Մուսինյանը:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Next Post

ՊԲ-ն հրապարակել է զոհված 65 զինծառայողների անուններ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ: Ալեքսանյան Ռուբիկ Արմենի, ծնվ. 2002թ. Վարդանյան Հենրիկ Ռազմիկի, ծնվ. 2001թ. […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram