Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ

MasterNews

Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Trend-ը, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ — Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Նահանգապետը նշել է, որ այդ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ:

Թողնել պատասխան

Next Post

Ինքնասպան է եղել ռուս ստենդ-ափ երգիծաբան Ալեքսանդր Շալյապինը

Մոսկվայում իր տանը հայտնաբերվել է ստենդ-ափ երգիծաբան Ալեքսանդր Շալյապինի դիակը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, երգիծաբանն ինքնասպան է եղել։ Դիակը հայտնաբերել […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram