Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

MasterNews

Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը 87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:Լարի Քինգը կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Թողնել պատասխան

Next Post

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram