Google-ը սպառնացել է անջատել իր ինտերնետ-որոնողական համակարգը Ավստրալիայում եթե այդ երկրի իշխանություններն ընդունեն օրենք, որը ձեռնտու չէ ընկերությանը։ Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը։
Հիշեցնենք, որ Ավստրալիայում մշակվում է օրենք, համաձայն որի, տեխնոլոգիական հսկա ընկերությունները պարտավորված կլինեն տեղի հեռարձակողների եւ հրատարակիչների հետ քննարկել բովանդակության համար վճարումները։ Քննարկումների բացակայության պարագայում, վճարման չափը կնշանակի պետական արբիտրը։ Google-ն էլ հայտարարել է, որ ուսումնասիրելով նոր օրենքը, որը պետք է ընդունվի, իրենք եկել են այն եզրակացության, որ այլեւս անհնար է իրենց ծառայությունները մատուցել Ավստրալիայում։ Ավստրալիայի վարչապետ Սկոտտ Մորիսոնն էլ հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ արձագանքել սպառնալիքներին։