Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ

MasterNews

Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններՄարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար: Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումները շարունակվում են՝ Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

Թողնել պատասխան

Next Post

ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ANCA-ն, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram