Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահն անդրադարձավ Կուտոյանի գործին

MasterNews

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Մելիքյանը նշեց, որ Քննչական կոմիտեն չի պնդել, որ Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէր կարող գործ հարուցել:

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննության:

Մելիքյանը քրգործի տեւողությունը պայմանավորեց դրա ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով, միաժամանակ ընդգծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:

Գեորգի Կուտոյանի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 17-ին:

Թողնել պատասխան

Next Post

Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով Հայրապետական նվիրակ

Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Գարեգին Երկրորդ Ծայրագույն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram